Վայրենիների գիրքը
«Վայրենիների գիրքը» (ֆր.՝ Livre des sauvages), աշակերտական տետրակ է, որը, ամենայն հավանականությամբ, պատկանել է գերմանացի տղա երեխայի։ Մոտավորապես հարյուր տարի շարունակ (մոտ 1750-1851 թվականներ), համարվում էր կանադական հնդկացիների պատկերագրությունների հավաքածու։ Այդպես դա վերծանել է հնդկացիների գրի միսիոներ և գիտակ աբբատ Էմանուել Դոմենեն։
Գրքի իրական հեղինակը անհայտ է։ Այժմ «Վայրենիների գիրքը» պահվում է Փարիզի Արսենալի գրադարանում։
Վայրենիների գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսպեղ կոչված «Վայրենիների գիրքը» իրենից ներկայացնում է ձեռագիր, որը բաղկացած է 114 քառակազմ թերթերից, որոնք երկու կողմից գրոտված են, կազմված է կանադական արտադրության հաստ թղթից, որոնց վրայի գրառումները արված են «արծաթագույն» և կարմիր մատիտներով։ Մի քանի էջեր բացակայում են, մնացածը քիչ թե շատ փչացել են թաց ջրից, ընդ որում դեպի Եվրոպա ճանապարհորդության ժամանակ։ Ձեռագիրը գտնվում էր արկղում, փակված կողպեքով, և հարյուր տարի շարունակ հանդիսանում էր դը Պոլմի մարքիզների սեփականությունը, մինչև որ նրանցից մեկը՝ Անտուան-Ռենե դը Պոլմի դ’Արժենսոնը, վաճառեց այն Ֆրանսիային Արսենալին 1785 թվականին իր գրադարանի հետ միասին[1]։ «Վայրենիների գրքի» իրական ծագումը մնաց անհայտ, սակայն Դոմենեն ենթադրում էր, որ այն փոխանցվել է դը Պոլմիներին որպես արտասովոր բան ամերիկացի միսիոների կողմից, քանի որ մարքիզի հավաքածուների շարքերում կային բազմաթիվ տարաշխարհիկ ձեռագիր մատյաններ, մասնավորապես չինական։ 1850 թվականին ձեռագրին ուշադրություն է դարձնում Արսենալի գրադարանի հսկիչ Պոլ Լակրուան։
Ավելի ուշ գրքով հետաքրքրվեց մի մեքսիկական միսիոներ, որը պատճենեց այն, որպեսզի տպագրի «անհայտ և աշխարհի միակ ձեռագիր մատյանը Միացյալ Նահանգներում»։ Սակայն ֆրանսիացիները, հայրենասիրական նկատառումներից ելնելով, որոշեցին անհապաղ հրատարակել ձեռագիրը, որով ամրապնդեցին բացահայտման հեղինակային իրավունքը։ Դրա վերաբերյալ հատուկ հրաման է տվել Նապոլեոն III-ի նախարարներից մեկը, և այդ աշխատանքին են ներգրավում աբբատ Դոմենեին, որպես հնկացիական խնդրի ճանաչված գիտակ։ Հնարավոր է, որ այդ շտապողականության պատճառով եղավ այն սխալը, որը Դոմենեին և նրա աշխատանքները դարձրեց ծիծաղի առարկա։
Լեզվաբանության կացությունը 19-րդ դարի կեսերին[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարը լեզվաբանության պատմության մեջ նշանակալի է կոմպարատիվիզմի՝ համեմատական-պատմական լեզվաբանության, ծաղկումով։ Սանսկրիտի բացահայտումը Ուիլյամ Ջոնսի կողմից, որը մատնանշեց նրա զարմանալի նմանությունը հին հունարոնի և լատիներենի հետ։ Այդ փաստը դրդեց նրան առաջ բերել համարձակ գիտական վարկածը, որ սանսկրիտը գոթերենի, կելտերենի և հին պարսկերենի հետ միասին սերում են նույն արմատից և ունեն նուն նախալեզուն[2] ու լեզվական ընտանիքը։ Դա դարձավ լեզվի ծագման մասին նոր բանավեճերի առիթ։ Հենց այս դարում է ծնվում համեմատական-պատմական լեզվաբանությունը, ներկայացված այնպիսի անուններով, ինչպիսիք են Գրիմ եղբայրները՝ Յակոբ և Վիլգելմ, Ռասմուս Ռասկը, Ֆրիդրիխ Շլեգելը, Ֆրանց Բոպը։ Առային անգամ մշակվում է նախալեզվի վարկածը։ Այդ ուղղությունը լրացնում է իրանով տիպաբանությունը՝ համեմատություն լեզուների միջև (առաջին հերթին ազգակից լեզուների), նրանց ընդհանուր ձևերի վերհանման նպատակով[3]։
Սակայն հարկ է նշել, որ այն ժամանակվա լեզվաբանությունը սահմանափակվում էր առաջին հերթին հնդեվրոպական, կամ ինչպես այն ժամանակ էին ասում «հնդգերմանական լեզուներով», հաշվի առնելով, որ սեմիոտիկան՝ գրի մասին գիտությունը, դեր չէր առաջացել (նշանի և իմաստի միջև կապի ուսումնասիրության սկիզբը վերաբերում են 20-րդ դարին, կապված Ֆ. դը Սոսյուրի աշխատանքների հետ[4]): Կային գրի առանձին տեսակների տարանջատված նկարագրություններ, հազվադեպ էր ուշադրություն դարձվում նրանց զարգացմանը ժամանակի ընթացքում։
Ինչ վերաբերում է գրության համակարգերին, 19-րդ դարի կեսերին եվրոպական գիտնականները լավ ծանոթ էին նրանց բոլոր տեսակների հետ, որոնք հայտնի են և այժմ։
Բացի այբբենական համակարգերից, հատուկ բոլոր լեզուներին, մասնավորապես Արևմտյան Եվրոպայի լեզուներին, հին ժամանակներից հայտնի էր «կոնսոնանտ» գիրը, որի հին այբուբենը կազմված էր միայն բաղաձայն տառերի նշաններից, որոնց ավելի ուշ ավելացան «ընթերցման մայրերը»(լատին․՝ matres lectionis, եբրայերեն՝ אם קריאה)՝ այսինքն ձայնավորների նշաններ[5]։
Հին հրեկան գրերին Եվրոպան ծանոթացել է Աստվածաշնչի շնորհիվ, որի բնօրինակի ուսումնասիրությունը աստվածաբանության ուսումնասիրության պարտադիր պայմաններից էր[6]։ Իսպանիայի և Սիցիլիայի միջոցով Եվրոպան ծանոթացավ արաբական գիտության և համապատասխանաբար՝ արաբական լեզվի և արաբական գրերի հետ[7]։
Նուն Ուիլյամ Ջոնսը, նախկին դատավոր Բենգալիայում 1783-1794 թվականներին, եվրոպական գիտնականների համար բացահայտեղ դևանագարի գրի համակարգը, որը պատկանում էր «աբուգիդա» տիպին, որտեղ ամեն նշան համապատասխանում է «բաղաձայն + ձայնավոր» վանկի տիպին։
Սեփական բառային գրության համակարգը, որտեղ լեզվի ամեն վանկին համապատասխանում էր սեփական, առանձին նշան, հայտնի դարձավ Գ. Գրոտեֆենդի կողմից Հին պարսկերենի վերծանումից հետո[8]։
Հիերոգլիֆի մասին առաջին գիտելիքները եկել են Չինաստան և Ճապոնիա ճամփորդողների հաշվետվություններից, մասնավորապես ճիզվիտական միսսիոներների աշխատանքներում, որոնք ուսումնասիրում էին այդ երկրների լեզուները (օրինակ, Մատեո Րիչիի և Նիկոլյա Տրիգոյի 1615 թվականի «De Christina e«»xpeditione apud Sinas» աշխատությունը)։ Ամենավաղ չինական քերականություններից մեկը դա «Չինական լեզվի արվեստ»-ն է («Arte de la lengua mandarina»), որը գրվել է 1704 թվականին դոմինիկացի միսիոներ Ֆրանսիսկո Վարոյի կողմից իսպաներենով[9]։
Ժ.-Ֆ. Շամպոլիոնը, որը վերծանել է եգիպտական հիերոգլիֆները, կարողացավ առաջին անգամ տալ նաև այդ տեսակ նշանների համակարգերի դասակարգում, չկորցրած իր նշանակությունը մինչ օրս։ Այսպիսով, նա տարանջատում էր հիերոգլիֆներ՝ գտնվող հին եգիպտական հուշարձանների վրա, սուրբ նշաններ, որոնք ունեն միայն կրոնական գործառույթ, իդեոգրամաներ, որոնք արտահայտում են ընդհանուր հասկացություն և հնչյունաբանական նշաններ[8][10]։
Ամերիկայի բացահայտումը և յուրացումը բերեց գիտելիքներ առարկայական գրի և պատկերագրության մասին։
Այն ժամանակվա եվրոպական գիտնականների գիտելիքները հնդկացիական գրերի համակարգերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկացիական գրի առաջին համակարգերը, որոնք հայտնի դարձան Իսպանիայի Կենտրոնական և Հարավային Ամերիկաների նվաճումից հետո, դա մայայի և Ացտեկների հիերոգլիֆական գրերն էին[11]։
Մինչկոլումբյան Ամերիկայի գրերի համակարգերի խոր ուսումնասիրությունը սկսվեց 16-րդ դարում, գլխավորապես միսիոներների ուժերով[12]։
Բացի բուն հնկացիականից, 19-րդ դարի սկզբում լավ հայտնի էին եվրոպական այբուբենի հիման վրա հնդկացիական գիր ստեղծելու փորձերը։ Այդպիսով հնդկացի Սեկվոյան, որը չգիտեր ոչ կարդալ, ոչ գրել անգլերեն, կարողացավ ստեղծել չերոկների գիրը՝ գրի յուրահատուկ վանկային համակարգ չերոկի լեզվի համար[13], որը հիմա էլ է օգտագործվում։ Նշանների ձևը ստեղծված է լատինական այբուբենի ազդեցության տակ, սակայն նրանց արտասանությունները միմյանց հետ կապ չունեն։
Միկմակյան վանկային նշանները բերյոստայի վրա իր աշխատանքի մեջ հիշատակում է հենց Դոմենեն[14]։
1840-ական թվականներին Ջեյմս Էվանսը մշակեց գրի ևս մեկ վանկային համակարգ կրի լեզվի համար[15]։
Գոյություն ունեն նաև մի քանի կոդեքսներ, գրված հնդկացիների կողմից լատինական այբուբենի օգնությամբ, մասնավորապես Ուարոչիրի հայտնի ձեռագիր մատյանը[16]։
Աբբատ Էմանուել Դոմենե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմանուել-Անրի-Դյեդոնե Դոմենե (ֆր.՝ Emmanuel-Henri-Diedonné Domenech, 1826 թվականի նոյեմբերի 4 - 1903 կամ 1904 թվական[17]։ Ծնվել է Ֆրանսիայի Լեոն քաղաքում, սովորել է հոգևոր ճեմարանում, բայց, չավարտելով այն, 20 տարեկան հասակում ընտրում է միսիոներական գործունեությունը Տեխասում։
Մոտ երկու տարի (1846—1848) նա անցկացրեց Սենտ-Լուիսում, որտեղ նա ավարտեց իր կրթությունը, ուսումնասիրեց անգլերեն և գերմաներեն լեզուները և վերջապես, 1848 թվականին սկսեց իր միսիոներական ծառայությունը Կաստրովիլում, գերմանական գաղութարարների կողմից հիմնված քաղաքում, այնուհետև այնտեղից հետո տեղափոխվեց Բրաունսվիլ, արժանանալով Հարավային Տեխասի բնակիչների հարգանքին ու հեղինակությանը։
1850 թվականին նա ոչ երկար ժամանակով վերադարձավ Եվրոպա, հաջորդ երկու տարիները նա անցկացրեց Տեխասում, որտեղ իրականացրեց միսիոներական ծառայություն մինչև 1852 թվականը, երբ նրա առողջությունը վերջնականապես վատթարացավ, նա ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա, որտեղ ստացավ կանոնիկի տեղ Մոնպելյեում։
1861 թվականին նա մի անգամ էլ այցելեց ամերիկյան մայրցամաք որպես ողորմություն բաժանող Մակսիմիլիան կայսրի մարդ։ Վերջնականապես տեղավորվելով Ֆրանսիայում, նա իր կյանքի մնացած տարիները նվիրեց իր սրբազան գործառույթներին, ինչպես նաև ճանապարհորդությանը և գրականությանը[18]։
1882-1883 թվականներին նա վերջին անգամ այցելեց Ամերիկա։ Մահացել է 1903 թվականի վերջին կամ 1904 թվականի սկզբին, կաթվածահարությունից։ Թաղված է Լեոնում զինվորական պատիվներով[19]։
«Վայրենիների գիրք» հիերոգլիֆների վերծանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսելով աշխատանքը, Դոմենեն բաժանեց բոլոր պատկերները «հիերոգլիֆների» (այսինքն նկարներ), «եվրոպական թվերի» պատկերներ (կամ դրանց նման ինչ որ բան) և «երրորդ տեսակի», մասամբ կազմված եվրոպական տառերից ու անհայտ սիմվոլներից:Աբբատը ենթադրեց, որ այդ «երրորդ տիպը» իրենից ներկայացնում է վանկային գիր, սակայն ժամանակի սղության և ինֆորմացիայի պակասի պատճառով հրաժարվեց դրա մեկնաբանության փորձերից։
Կապված նրա հետ, որ «երրորդ տիպի» նշաններում հստակ կարդացվում էին Maria, Anna և Joannes անունները, Դոմենեն ենթադրեց, որ գործ ունի գաղությկան ժամանակաշրջանի գրության հետ, որը արվել է արդեն հյուսիսային ցեղերի քրիստոնեություն ընդունելուց հետո։ Այն փաստը, որ ձեռագիրը բերված էր Նոր Ֆրանսիայից, հանգեցրեց այն մտքին, որ նրա առաջ տեղի ալգոնկինական կամ իրոկեզական ցեղերի գիրն է։ Երրորդ տիպի մեձ նա նշեց «մի քանի հստակ կարդացվող անգլերեն և գերմաներեն ծագումով բառեր»։
Հիերոգլիֆները աբբատը բաժանել է 14 խմբի կամ, իր ասելով, «գլուխների»։
Ինչպես նշում է Դոմենեն, պատկերների մեծամասնությունը հատուկ է միմիայն այս ձեռագիր մատյանին, որով էլ պայմանավորված է նրա արժեքը։ Աբբատը գիտեր նաև, որ իր աշխատանքը վերջնական չէ, և հետագայում պետք է ճշգրտումներ կատարվեն և լրացվեն։
Այդպիսով, Դոմենեն եզրակացրեց, որ տետրակի պարունակութան հիմքում ընկած են կենցաղի, ցեղերի վերաբնակեցման, նրանց տարածքում սպիտակամորթների հայտնվելու և քրիստոնեություն ընդունելու մասին պատմություններ։ Ձեռագիրը վկայում է նաև կարմրամորթների մոտ ֆալլուսային պաշտամունքի անվիճելի գոյության մասին։
Մերկացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմենեի աշխատանքը սկզբից գնահատվեց ոչ այնքան բարձր, առաջարկվեց հրավիրել աբբատին մասնակցելու ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մրցույթում[20]։ Սակայն, շտապելով և ցանկանալով ամեն գնով առաջ անցնել ամերիկացիներից, կայսերական պալատի նախարարին առաջարկվեց հրատարակել Դոմենեի գործը։ Տեքստը նկարազարդվեց «Վայրենիների գրքի» բովանդակությունը բավականին ամբողջական ներկայացնող նկարներով, և համեմատական անցկացնելու համար տրված են իսկական հնկացիական պատկերներ, որոնք ավելի շուտ էին հայտնի։ Գիրքը հրատարակվեց երկար վերնագրով՝ «Manuscrit pictographique Américain précédé d’une Notice sur l’Ideographie des Peaux-Rouges par l’Abbé Em. Domenech, Membre de la Societé Géographique de Paris etc. Ouvrage publié sous les auspices de M. le Ministre d’État et de la Maison l’Empereur» («Ամերիկայի նկարազարդված նկարագրությունը, առաջին անգամ ուղեկցվող գրառումներով, որոնք վերաբերում են կարմրամաշկների պատկերագրություններին, գրված աբբատ Էմ. Դոմենեի՝ Փարիզի աշխարագրական ընկերության անդամի կողմից։ Ստեղծագործությունը հրատարակված է կայսերական պալատի նախարարի և Պետական նախարարի հետ համաձայնեցված», Փարիզ 1860 թվական)։
Սակայն շուտով խառնվում է քաղաքականությունը։ Սկանդալային մերկացման պատճառ է դառնում կոմս Վալեվսկիի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքը, որը Փարիզի գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ կոչեց Ֆրանսիան բոլոր ժողովուրդների ուսուցիչ։
Գերմանիան վրդովված էր այդ տեսակ արտահայտությունով և հաջորդ տարում՝ 1861 թվականին, դրեզդենյան գրագիր Ի. Պետցոլդը հրատարակեց 16 էջանոց բրոշյուր հետևյալ վերնագրով. «„Das Buch der Wilden“ im Lichte franzosischer Civilisation» («Վայրենիների գիրքը» ֆրանսիական քաղաքակրթության ներքո)։ Մերկացումը սկանդալային էր։ Պարզվեց, որ «երրորդ տեսակի» նշանները, որոնք ըստ աբբատի վանկային համակարգեր էին, ընդամենը գերմանական գոթական տառատեսակ են, և շատ դեպքերում բացատրում են պատկերի բացատրությունը։ Այդպիսով այն նշանի տակ, որը Դոմենեն ընդունել էր որպես կայծակ, գրված էր Wurst, այսինքն՝ «երշիկ», որը, չնայած, գրված էր սխալ ուղղագրությամբ՝ Wurszd[21]: Բացի դրանից տետրակը լիքն էր գերմանական բառերով՝ ich will-ես ուզում եմ, Grund-արահետ, Hass-ատելությու, nicht wohl-լավ չի, unschuldig-անմեղ, schaedlich-վնասակար, bei Gott-աստվածային և այլն։ Այն պատճառով, որ աբբատը ծանոթ չէր գոթական տառաձևին, վատ գիտեր գերմաներեն և ի սկզբանե ենթադրել էր, որ իր առջև հնդկացիական ձեռագիր է, առանց հաշվի առնելու ուրիշ տարբերակներ, ինչպես նաև հրատարակության շտապողականության պատճառով, հետազոտողը և նրա աշխատանքը դարձան ծիծաղի առարկա։ Գերմանացի հեղինակը չխղճաց Դոմենեին[22]։
Իրը, որը աբբատը ընդունել էր որպես «կրակե ջրի» տակառ, սովորական փեթակ էր, քանի որ նրա կողքին գրված է գերմանական Honig «այսինքն՝ մեղր» բառը[21]:Վեջնական վճիռը ուներ հետևյալ տեսքը. Վայրենիների գիրքը իրականում իրենից ներկայացնում է գերմանացի տղայի աշակերտական տետրակ, որը ձանձրույթից այն ամբողջությամբ գրոտել է։ Պետցոլդին հետ համաձայնվեցին Vossische Zeitung և աուգսբուրգսյան թերթերը, որոնք վերծանողին ծաղրանքի ենթարկեցին[23]։
Դոմենեն փորձեց պաշտպանվել, նույն թվականին հրատարակելով ««Վայրենիների գրքի» մասին ճշմարտությունը։ Նվիրվում է անգլիացի, գերմանացի և բելգիացի հետազոտողներին», բայց ոչ ոք նրան չէր լսում։ Պետցոլդի գիրքը թարգմանեցին ֆրանսերեն, որից հետո աբբատը և նրան օգնող պալատի նախարարը ծիծաղի առարկա դարձան։ «Վայրենիների գրքի» պատմությանը վերջակերտ դրվեց։
«Վայրենիների գրքի» բովանդակության և իրական հեղինակի մասին այլ կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակի ընթացքում, հրատարակությունից և «յուրօրինակ հնդկացիական ձեռագրի» մերկացումից հետո, հայտնվեցին այլ կարծիքներ նրա բովանդակության և հնարավոր հեղինակի մասին։ Այսպիսով, հիմա էլ կան մարդիկ, որոնք հնարավոր են համարում Վայրենիների գրքի իրական լինելը և նրա արժեքը հնդկացիների մշակույթը ուսումնասիրելու գործում[24]։
Եևս մեկ ենթադրություն կայանում է նրանում, որ հեղինակը եղել է մի հնդկացի, որը սովորել է գերմաներեն[25]։
Ենթադրվում է նաև, որ Վայրենիների գիրքը երբեք գոյություն չի ունեցել մինչ Էմանուել Դոմենեն, որը հենց ինքն է ստեղծել այն առեղծված ստեղծելու համար, կամ նրա իրական հեղինակը եղել է Խուան Տորկվեմադան՝ ֆրանցիսկյան վանական, 16-րդ դարի միսիոներ Մեքսիկայում։ Ենթադրվում է նաև, որ Դոմենեն չի ունեցել ոչ մի ընդհանուր բան Վայրենիների գրքի հետ, բայց նրա անունը ավելացվել է ձեռագրի շապիկին անհայտ կատակասերի կողմից[26]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Иштван Рат-Вег. История человеческой глупости / Пер. с венг. Е. Д. Калитенко и Ю. М. Рогова. — Дубна: Издательский центр Феникс+, 1996. — 288 с. — ISBN 5-87905-021-1.
- Emmanuel Domenech. Manuscrit pictographique américain: précédé d’une notice sur l’idéographie des Peaux-Rouges. — Paris: Gide, 1860. — 119 p.
- J. Petzholdt. «Das Buch der Wilden» im Lichte französischer Civilisation. — Dresden: G. Schönfeld’s Buchhandlung, 1861. — 16 p.
- Emmanuel Domenech. La veríté sur le Livre des sauvages. — Paris: E. Dentu, 1861. — 54 p.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Antoine-René de Voyer d'Argenson de Paulmy (1722—1787)» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ William J. Poser, Lyle Campbell. Indo-European Practice and Historical Methology. — № 28.
- ↑ Сусов И. П. 7 // История языкознания. — «Восток — Запад», 2006. — 293 с.
- ↑ Степанов Ю. С. 2 // Семиотика. — Академический проект, 2001. — 702 с. — ISBN 5-8291-0104-1, 5-88687-096-2
- ↑ «Матрес лекционис». Большая советская энциклопедия (цитаты) (ռուսերեն). Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ XXI/2 // History of Universities. — Oxford University Press, 2006. — P. 159. — 249 p. — ISBN 0-19-920685-6
- ↑ «Средневековое образование: Университеты» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 8,0 8,1 Керам К. В. 3 // Боги, гробницы, ученые. — КЭМ, 1993. — 368 с. — ISBN 5-85694-018-0
- ↑ Полевой Н. А. «Хань-вынь-ци Мын. Китайская Грамматика, сочинённая монахом Иакинфом» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ Jean-François Champollion. «Lettre à M. Dacier relative à l'alphabet des hiéroglyphes phonétiques» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ «Инки изобрели двоичный код за 500 лет до компьютера». Lenta.ru. 23.06.2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Климов Г. А. Индейские языки // Лингвистический энциклопедический словарь. —М., 1990. — С. 176—177.
- ↑ Родионов В. (Кентукки). Индейский просветитель // Чайка. — № 15 (146).
- ↑ Schmidt, David Lorenzo. Écriture sacrée de Nouvelle France: Les hiérogliphes micmacs et transformation cosmologique.
- ↑ «Rossville, 1840». Tyro Typeworks (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ Frank Salomon, Jorge Urioste, Francisco de Ávila. The Huarochirí manuscript: a testament of ancient and Colonial Andean religion. — University of Texas Press, 1991. — 273 p. — ISBN 0292730535, 9780292730533
- ↑ Léon Léjeal. Nécrologie. Emmanuel Domenech. — 1905.
- ↑ Emmanuel-Henri-Dieudonne Domenech // Catholic Encyclopedia. — Rep Rev edition, 1990. — P. 176—177. — ISBN 0840731752.
- ↑ Domenech, Emmanuel-Henri-Diedonné // Handbook of Texas Online.
- ↑ «El papelón más grande en la historia de la ciencia» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ 21,0 21,1 «The Pictographs of Emmanuel Domenech» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ Иштван Рат-Вег. История человеческой глупости.
- ↑ «Indiens — abbé Emmanuel Domenech» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ «Journal d'un missionnaire au Texas» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
- ↑ «America: Books since 1600» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 15 января 2009-ին.
- ↑ «The pictographs of Abbe Emmanuel Domenech» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 30 декабря 2009-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Manuscrit pictographique américain: précédé d’une notice sur l’idéographie des Peaux-Rouges
- Das Buch der Wilden im Lichte französischer Civilisation
- La veríté sur le Livre des sauvages
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |